Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տ. Հովսեփ Ա.Քահանա ՀԱԿՈԲՅԱՆ. Մոր անձնազոհությունը

Տ. Հովսեփ Ա.Քահանա ՀԱԿՈԲՅԱՆ. Մոր անձնազոհությունը
12.05.2013 | 11:34

Սիրելի իմ անուշ ժողովուրդ,
Քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս Կիրակի մայրերի տոնն է, Ձեր ուշադրուոթյանն եմ հանձնում այս պատմությունը, որ վերնագրեցի` ՄՈՐ ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆԸ: Դեպքը տեղի է ունենում Ճապոնիայում:
Ընտանիքը աշխարհի սիրտն է: Իսկ այս սրտում գլխավոր երակը մայրն է, որի միջից արյան փոխարեն սեր է հոսում: Անհատակ մի ծով և անհուն մի տիեզերք է մոր սիրտը: Մայրական սերը նմանվում է մաքուր ու անարատ կաթի:
Քանի որ Աստված ֆիզիկապես միանգամից ամեն տեղ չէր կարող լինել, այդ պատճառով էլ ստեղծել է մորը: Ծաղկաստան է մոր սիրտը: Իր զավակին կրծքին սեղմելով ողողում է նրան իր սրտի երփներանգ ծաղիկների բույրով: Մանուկը շնչում է այդ դրախտային մթնոլորտից և խմում աստվածային սիրո նեկտարից:
Մայրը մեր սերն է, ուրախությունն ու քաղցրությունը:
Ինչքան գեղեցիկ խոսքեր ու արտահայտություններ են պետք, նկարագրելու համար, թե «Ո՞վ է մայրը» և կամ «Ինչպիսի՞ն է մայրը»: Մայրը մի նոր մարդու կյանք տվողն է, ստեղծիչը մի նոր էակի, որի համար շատ անգամներ եթե պետք է եղել, գիտակցորեն զոհել է իր երիտասարդ կյանքը:
Ահա Ձեզ այդ պատմությունը;
ՄՈՐ ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆԸ
Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, երբ փրկարարները կենդանի մարդկանց դուրս էին բերում փլատակների տակից,հանկարծ նկատում են մի կնոջ` շատ տարօրինակ դիրքով, կարծես թե նա աղոթելիս լիներ: Փրկարարներից մեկը ձեռքով ձգվում է դեպի կինը` ստուգելու համար ո՞ղջ է նա, թե` ոչ, սակայն կնոջ սառած մարմինը տեսնելով, նրանք հեռանում են այլ կենդանի մարդկանց փրկելու համար: Սակայն ստուգող տղամարդը կասկածելով նորից հետ է գալիս և ձեռքով ավելի մանրամասն կնոջ մարմինը շարժելուց հետո, հանկարծ բարձր ձայնով կանչում է իր ընկերներին. «Երեխա’, այստեղ երեխա’ կա»: Փրկարարներն իրենց ամբողջ ուժը գործադրելով, մի կերպ երեխային դուրս են բերում փլատակներից: Նա ողջ էր: Մայրը այդպիսի դիրք էր ընդունել, որպեսզի իր երեք տարեկան որդուն փրկի: Բժիշկը երեխային ստուգելու համար վերցնում է նրա վրայի ծածկոցը, որտեղ դրված է լինում բջջային հեռախոս. իսկ վրան հաղորդագրություն. «Եթե դու փրկվես, իմացի’ր, որ ես քեզ սիրում եմ»:
Մայրական սերը ո’չ սահման է ճանաչում, ո’չ ազգություն, ո’չ էլ փիլիսոփայություն է, այլ` ամբողջական զոհողություն:

Դիտվել է՝ 2441

Մեկնաբանություններ